Ջենիֆեր Լոպեսը նշանադրվել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ
Ջենիֆեր Լոպեսը և նրա բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսը հայտարարել են մոտալուտ հարսանիքի մասին։ Իր Instagram-ում 49-ամյա երգչուհին հրապարակել է նշանադրության մատանիով լուսանկար։
Մատանիով լուսանկար է հայտնվել նաև նրա ընտրյալի էջում։ Ռոդրիգեսը լուսանկարը մակագրել է այսպես․ «Նա ասաց այո»։
Զույգը ծանոթացել է 14 տարի առաջ, սակայն Լոպեսն ու Ռոդրիգեսը սկսել են հանդիպել մոտ 2 տարի առաջ։ Ալեքսը 6 տարի փոքր է Լոպեսից։
Լոպեսի համար այս ամուսնությունը կդառնա չորրորդը։ Երգչուհին հարցազրույցներից մեկում ասել էր, որ մարզիկի հետ հարաբերություններն իրեն բերել են ջերմություն, ներդաշնակություն և վստահություն։