Արմավիրի ԲԿ-ում երեխան ծնվել է մահացած․ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Արմավիրի ԲԿ-ում մարտի 8-ին մեռելածնության դեպք է գրանցվել. հերթապահ բժիշկը եղել է Սուսաննա Միրզոյանը: Դեպքի հետ կապված Հայաստանի ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստավում:
Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ծննդկանի սկեսրայրը` Արմավիրի բնակիչ Աշոտ Մարկոսյանը:
Նշանակված է դիակի փորձաքննություն: