Ապագա գյուղում արտահերթ ընտրություններ կանցկացվեն. ՀՀԿ-ական գյուղապետը հրաժարական է տվել
Հրաժարական է ներկայացրել Արմավիրի մարզի Ապագա գյուղի համայնքապետը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
«Սահմանված եռօրյա ժամկետում ես որոշում կկայացնեմ եւ ժամանակավոր պաշտոնակատար կներկայացնեմ եւ հերթական արտահերթ ընտրությունների ժամանակ Ապագայում եւս համայնքապետ կընտրեն»,- ասաց նա:
Նշենք, որ Արմավիրի մարզի Ապագա գյուղի համայնքապետը անդամակցում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա համայնքը ղեկավարել է 10 տարի: