Օսկարակիր դերասանն իր վերնաշապիկը կնվիրաբերի բարեգործական նպատակով
Շոտլանդացի դերասան Ջեյմս Մաքևոյը որոշել է «Օսկար» մրցանակը ստանալու ժամանակ կրած վերնաշապիկը, որի վրա կան բազմաթիվ աստղերի ստորագրություններ, տրամադրել բարեգործական նպատակներով: Այս մասին նա հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում:
Դերասանը տեղեկացրել է, որ վերնաշապիկը պատրաստվում է նվիրաբերել բարեգործակալ կազմակերպության: Ընդամենը 10 դոլար վճարելու դիմաց ցանկացողները հնարավորություն կստանան շահել այն, իսկ մրցույթի արդյունքում հավաքված գումարը կտրամադրվի քաղցկեղով տառապեղ երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ բուժման համար: