Ճապոնիայում նավակի և կետի բախումից 87 մարդ է տուժել
Ճապոնիայում ստորջրյա թեւերով նավակի եւ կետի բախումից 87 մարդ է տուժել։ Նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Կիոդո գործակալությանը։
Նշվում է, որ նավը դուրս էր եկել Նիիգաթա նավահանգստից եւ ուղեւորվում էր դեպի Սադո կղզի։ Նավի վրա ընդամենը 121 ուղեւոր կար, իսկ պոչամասում 15 սանտիմետրանոց ճեղք էր գոյացել։
Ավելացնենք, որ նավակի վրա ընդամենը 250 մարդ կարող էր տեղավորվել։