Բարբի տիկնիկը 60 տարեկան է
Հանրահայտ Բարբի տիկնիկը 60 տարեկան է, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։
Ինչպես նշվում է, խաղալիքն առաջին անգամ ներկայացվել է 1959 թվականի մարտի 9-ին նյույորքյան տոնավաճառում։ Հետագայում տիկնիկը դարձել է իսկական մշակութային մասունք։
Ընդգծվում է, որ Բարբին զարգացել է հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին համընթաց։ Մասնավորապես, արտադրողը թողարկել է 20 տիկնիկից բաղկացած հավաքածու, որոնք հաջողակ կանանց իրական նմուշներ են։