Վերընտրված ՀՀԿ-ական համայնքապետը հրաժարական է տվել
Արմավիրի Վարդանաշենի վերընտրված ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ես համայնքապետի հետ առանձնազրույց չեմ ունեցել ճիշտն ասած, միայն տեղյակ եմ, որ ընտրվելուց օրեր անց կնոջ հետ լքել է երկիրը»,-ասաց մարզպետը` նշելով, որ համայնքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Վարդանաշենում համայնքի արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին:
Արթուր Մանուկյանը հրաժարականի դիմումում նշել էր, որ իր պաշտոնավարումն անհնար է ելնելով անձնական խնդիրներից:
Նշենք, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր: 2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: