Ֆրանսիացի ինժեները եզակի թևավոր ռոբոտ է ստեղծել (տեսանյութ)
Ֆրանսիացի ինժեներ Էդվին Ռյումբեկեն 2014-ին աշխարհին ներկայացրեց իր Bionic Bird ռոբոտ թռչունը, որը թռչում է՝ իրոք թեւերը թափահարելով։ Բայց, ինչպես տեղեկացնում է ENGINEERING.com-ը, գիտնականը վերջերս ստեղծել է ավելի զարմանալի ռոբոտ՝ իոնային ռոբոտ թռչուն, հաղորդում է сообщает MIGnews-ը՝ հղում կատարելով ENGINEERING.com-ին։
MetaFly մոդելը նման է հսկայական թիթեռի, բայց թռչում է եւ թափահարում թեւերը իսկական թռչնի նման։
Ռոբոտի վերջույթները պատրաստված են ածխածնային մանրաթելից, հեղուկ բյուրեղյա պոլիմերից եւ պոլիպրոպիլենից, ինչն ապահովում է անվտանգ անկումը։ MetaFly-ի 19 սմ երկարության պարագայում թեւերի բացվածքը 29 սանտիմետր է, բայց հրաշք թիթեռի քաշը ընդամենը 10 գրամ է։
Ինչպես իրական կյանքում, MetaFly-ը թռչում է ի հաշիվ թեւերի թափահարման, ղեկ-պոչի օգնությամբ։
Իր արտասովոր գաղափարը կյանքի կոչելու համար հետազոտողը միջոցների հավաքման նախագիծ է սկսել Indiegogo կրաուդֆանդինգային վեբ կայքում։ Սթարթափը 217 տոկոսով ավելի գումար է բերել, քան նախատեսել էր գիտնականը։ Այժմ Էդվին վան Ռյումբեկեն իր թռչնի վրա խցիկ կտեղադրի եւ թույլ կտա նրան կախված մնալ տեղում։