Կոտորած Օդեսայի կենտրոնում. տուժել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ
Երեկ Օդեսայի կենտրոնում 8 մարդու մասնակցությամբ կոտորած է եղել, տեղեկացնում են Ուկրաինական ազգային նորությունները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
Ինչպես նշում է գործակալությունը, ներկա պահին պարզվել է, որ անհայտ տղամարդը մարմնական վնասվածքներ է հասցրել 4 անձանց։ Ամենայն հավանականությամբ, կասկածյալը գործել է կոտրված շշի սուր մասով։
Բախման պատճառները դեռեւս գաղտնի են մնում։
Ինչպես տեղեկացրել է ուկրաինական գործակալությունը, Օդեսայի կենտրոնում գտնվող բարի կողքին տեղի է ունեցել կոտորած, որի արդյունքում տուժել է վեց տղամարդ։ Ներկայում փաստով քրեական գործ է հարուցվել Քր.օր. 2-րդ մասի 1-ին կետի 115-րդ հոդվածով՝ մահափորձ։ Քննությունը շարունակվում է։