Առողջապահության նախկին փոխնախարարը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել. Նաիրա Հարությունյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել է գրավի դիմաց ազատ արձակելը:
Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, հավելելով որ Պողոսյանը ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց: