Զինված հարձակում Թբիլիսիում «Սաքարթվելոս» բանկի վրա
Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող «Սաքարթվելոս» բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է իրականացվել:
Ականատեսների տեղեկություններով՝ բանկի շենք է ներխուժել 3 մարդ:
Նրանց խոսքերով՝ շուրջ մեկ րոպե փոխհրաձգություն է տեղի ունեցել ներխուժած անձանց և անվտանգության աշխատակիցների միջև: Ականատեսները վկայել են, որ ավազակախումբը նահանջելիս պատանդ է վերցրել բանկի աշխատակցուհիներից մեկին:
«Ռուսթավի» 2 ՀԸ-ի հաղորդմամբ՝ պատանդին անվնաս բաց են թողել:
Հրաձգության հետևանքով վնասվել է մի քանի ավտոմեքենա: Տուժածներ չկան: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ի կայքը: