Տրինիդադ և Տոբագոյում ինքնաթիռը բախվել է օդանավակայանի պատին
Տրինիդադ եւ Տոբագոյում Caribbean Airlines ավիաընկերության ATR 72 ուղեւորատար ինքնաթիռը Piarco միջազգային օդանավակայանում հարվածել է տերմինալի շենքին:
Բախման պահին ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել, նշվում է ավիաընկերության մամուլի հաղորդագրությունում:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի: Ինքնաթիռն ուղեւորվել է դեպի օդանավարան, երբ բախվել է շենքի պատին:
«Ինքնաթիռի վնասի աստիճանը գնահատվում է, այն դուրս է հանվել շահագործումից: Անձնակազմից ոչ ոք չի տուժել», - նշվում է հաղորդագրությունում:
Իրավասու մարմինները սկսել են դեպքի քննությունը: