Հայտնի է դարձել 2018թ. ամենաշատ վաճառված երգը (տեսահոլովակ)
Ազգությամբ կուբացի ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելյոյի Havana երգը համարվել է ամենահաջողակը 2018 թվականին: Կամիլան երգը կատարում է ռեփեր Young Thug -ի հետ:
Havana-ն ամենաշատն է վաճառվել աշխարհում 2018-ի ընթացքում: Ձայնագրումների միջազգային ֆեդերացիայի կայքում նշվում է, որ Havana-ն 2018թ. վաճառվել է 19 միլիոն օրինակով` 3.7 միլիոն առավելությամբ շրջանցելով կանադացի ռեփեր Դրեյքի God’s Plan կատարումը:
Առաջատարների եռյակը եզրափակում է բրիտանացի Էդ Շիրանի Shape Of You կատարումը: