Վրաստանի ողջ տարածքում ճանապարհային տեսախցիկներ կտեղադրվեն
Վրաստանի ողջ տարածքում առաջիկա ամիսներին կմեկնարկի ճանապարհային տեսախցիկների տեղադրման նախագիծը։ Այս մասին տեղեկացրել է Վրատանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեն: Այդ մասին հայտնում է interpressnews.ge կայքը:
Սեթուրիձեի խոսքով՝ տեսախցիկները հնարավորություն կտան պարզել այն մարդկանց ինքնությունը, ովքեր խախտում են անվտանգության կանոնները:
«Տեսախցիկներ կտեղադրվեն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում: Կտեղադրվեն նաև բնակավայրերում, որտեղ նույնպես քիչ չեն խախտումները»,- նշել է Սեթուրիձեն: