Գեորգի Դանելիայի կինը պատմել է ռեժիսորի առողջական վիճակի մասին
Ռեժիսոր Գեորգի Դանելիայի կինը հայտնել է, թե ինչ վիճակում է գտնվում ամուսինը:
«Բարելավում կա, այո, ես վախենում եմ խոսել այդ մասին, որպեսզի աչքով չտամ: Դուրս գրման մասին խոսք չկա», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գալինա Յուրկովա-Դանելիան:
Հիշեցնենք, որ ռեժիսորին հոսպիտալացրել են փետրվարի 24-ին: Նա թոքերի բորբոքմամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը գնահատվում էր որպես կայուն ծանր:
Որոշ ժամանակ անց շնչառության կայունացման համար բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին գցել: