Ցանկանում եմ, որ մշտապես սիրով, հոգատարությամբ և ուրախությամբ շրջապատված լինեք. Ավինյանի ուղերձը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհավորական ուղերձով դիմել կանանց:
«Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ մշտապես սիրով, հոգատարությամբ և ուրախությամբ շրջապատված լինեք։
Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն` ստեղծելու այնպիսի պետություն, որտեղ իմ երկու դուստրերը և իրենց հասակակիցները կկարողանան լիարժեք ինքնաիրացվել, կունենան հավասար իրավունքներ և այդ իրավունքների իրացման համար հավասար հնարավորություններ»,- գրել է նա: