Վստահ եմ՝ պարոն Փաշինյանն, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի. Թևան Պողոսյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մոտ ժամանակներս նախատեսվող հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնելու է Արցախի՝ բանակացային սեղանի շուրջ վերադառնալու խնդրի մասին: Նման համոզմունք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
«Վստահ եմ՝ պրն. Փաշինյանն, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի, ասի Արցախի վերադարձի մասին», – ասել է վերլուծաբանը:
Վերլուծաբանը, սակայն, լուրջ փոփոխություններ չի սպասում Փաշինյան-Ալիև հանդիպումից: Ըստ նրա՝ երկու կողմերն էլ հանդիպմանը փորձելու են առաջ մղել իրենց դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Առնվազն քննարկելու են, պայմանավորվեն, հասկանան, որոնք են լինելու այդ խնդիրները, որովհետև ինքը բացահայտ ասում է՝ «ես ձայն եմ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և իմ դաշտը խնդիրների սա է լինելու»: Քանի որ ամեն անգամ հանդիպում են և՛ Հայաստանի արտգործնախարարը, և՛ Արցախի, և վստահ եմ կոնսուլտացիաներ են տեղի ունենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի մինչև, ես վստահ եմ, որ կա արդեն ինչ-որ ուրվագծում, թե որոնք են լինելու խնդիրների այդ բաժանման հարցերը»,- ասել է Պողոսյանը: