Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը կինն է. ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորանքը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ:
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվաառթիվ: Կանանց միամսյակը առիթ է մեկ անգամ ևս շեշտելու ձեր կարևորությանմասին թե՛ ընտանիքի պահպանման, թե՛ հայրենիքի զարգացման գործում, որովհետև հայ կինը դարեր շարունակ ընտանեկան ավանդույթների իրական պահապանն է: Յուրաքանչուր տան առողջպահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Կնոջ դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես՝ առողջապահական, կրթական համակարգերում, բժշկագիտության ոլորտում։
Ավանդույթի համաձայն, ցանկանում եմ շնորհավորել այն կին բուժաշխատողներին, ապագա բժիշկներին, ովքեր մասնագիտական պարտքը կատարելով տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում:
Գնահատելով ձեր կարևոր ներդրումը համալսարանի բոլոր ուղղությունների զարգացման գործում` մաղթում եմ աշխատանքային բազում հաջողություններ և վերելքներ, միշտ եղեք սիրված և գնահատված»,-ասված է ուղերձում: