«Կրթություն․ ճանապարհ դեպի ազատություն»․ Բախտաձեն նոր ծրագիր է ներկայացրել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ` Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու, և «երեխաներին արտասահման ուղարկելու անհրաժեշտություն չի լինի»: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Վարչապետն ազգային գրադարանում «Կրթություն․ճանապարհ դեպի ազատություն» ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում կբացվեն այնպիսի բուհեր, որտեղ երիտասարդները կկարողանան ստանալ ամենապահանջված մասնագիտությունները, կստանան ազգային սերտիֆիկատ ու կկարողանան աշխատանքի անցնել աշխարհի յուրաքանչյուր առաջատար երկրում:
«Երբ ՀՆԱ-ի 6 տոկոսանոց ցուցանիշ ունենանք և ավելանան մասնավոր ներդրումները, դա նշանակում է, որ մեզ մոտ կլինեն ամենաորակյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները, Վրաստանի համալսարանները առաջատարներից կլինեն աշխարհում։