Էջմիածնում իրականացվելու են 3 տեսակի ասֆալտապատման աշխատանքներ. Դիանա Գրիգորյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս տարի Էջմիածին քաղաքում իրակացվելու են 3 տեսակի ասֆալտապատման աշխատանքներ:
Ապրիլ ամսին համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են փոսալցման աշխատանքներ այն փողոցներում, որտեղ առկա է ասֆալտբետոնե շերտ, սակայն առաջացել են տարբեր տրամաչափերի և խորության փոսեր:
Հունիսին կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի կողմից 55% համաֆինանսավորմամբ իրականացվելու է Վազգեն Առաջին, Վռամ Կոստանյան փողոցների հիմնանորոգում (հիմնանորոգվելու են նաև Վռամ Կոստանյան 4,6,8 շենքերի բակերը)՝ այդ փողոցում ապահովելով նաև համապատասխան ջրահեռացման համակարգի կառուցում:
Հուլիս-օգոստոս ամիսներին, այսպես կոչված, աղացած ասֆալտի շերտով ծածկվելու են մի շարք այնպիսի փողոցներ, որտեղ ամբողջովին բացակայում է ասֆալտբետոնե շերտը: