6 ժամով դեպի Վրաստանի սահման Մ6 ավտոճանապարհը կփակվի. կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի կմ 53+800 հատվածում (Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից մոտ 400 մետր հեռավորության վրա) մարտի 8-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ պատճառով նույն օրը՝ ժամը 13:00-19:00, նշված ճանապարհահատվածը երթեւեկության համար փակ է լինելու։
Պայթեցման աշխատանքները կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը: