Կրճատումներ լինելու են, կադրային ջարդ՝ ոչ․ Փաշինյան
Հայաստանի կառավարության կրճատման նպատակն արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Բայց կրճատումները լինելու են տրամաբանված, կադրային ջարդ չի լինելու։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը քննարկելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ, և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ աշխատակիցների գնահատում պետք է իրականացվի արդար ճանապարհով, բայց այդ ընթացքում աշխատակիցներն էլ պետք է վերանայեն իրենց աշխատելաոճը։