Հանրահայտ հետախույզները սովորել և ավարտել են Բրյուսովի անվան համալսարանը. Արմեն Սարգսյան
Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր՝ մարտի 7-ին բացվել է լեգենդար հետախույզներ, խորհրդային հերոսներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանը: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Գևորգ և Գոհար Վարդանյաններ լեգենդար հետախույզները հանդես են եկել Անիտա և Անրի կեղծանուններով, իրականացրել են մի շարք հետախուզական աշխատանքներ, որոնց մեծ մասը մինչ այժմ գաղտնազերծված չէ:
«Շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչու է բացվում Բրյուսովում, շատ պարզ է , հավատացնում եմ բոլորին, որ հանրահայտ հետախույզները սովորել և ավարտել են Բրյուսովի անվան համալսարանը, և պատիվ ունենք այսօր բացելու այս գեղեցիկ լսարանը», – ասաց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը բացման ժամանակ հեռախոսով խոսեց ու շնորհավորեց Գոհար Վարդանյանին:
1943թ.-ին հետախույզները մասնակցել են մեծ եռյակի կարևոր գործողությանը և Թեհրանի խորհրդաժողովում փրկել Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի կյանքը: