Արմեն Սարգսյանը մասնակցել է Բրյուսովի անվան համալսարանում Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանի բացմանը
Շփումներս Բրյուսովի համալսարանի հետ սկսվել են դեռևս այն ժամանակվանից, երբ ուսանող էի: Բրյուսովի համալսարանը ՀՀ ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով ու սկզբունքներով: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան լսարանի բացումից հետո ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագահը նշել է, որ նրանք էլ են եղել Բրյուսովի անվան համալսարանի սաներ: