Որևէ բան չի կարող խոչընդոտել ԵՊՀ-ի 100-ամյակը նշելուն․ Արայիկ Հարությունյան
Հայաստանի գիտահետազոտական կենտրոնների արդյունավետության գնահատումը
կավարտվի ամռանը։ Դրա համար առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի գնահատման
փաստաթուղթը։ Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում ԼՀԿ պատգամավորներից Կարեն Սիմոնյանի հարցին պատասխանելիս ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա պատասխանեց նաև Երևանի պետական համալսարանի 100-ամյակի
տոնակատարությունների կազմակերպման վերաբերյալ հարցին ու ասաց, որ նախարարին կից խումբ է ստեղծվել, որը առաջարկներ է ներկայացնում տոնակատարության կազմակերպման վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը քմծիծխաղով ասաց, որ որևէ բան չի կարող խոչընդոտել ԵՊՀ 100-ամյակը նշելուն։