Բելառուսում զինծառայությունից խուսափողներին կարող են արգելել արտասահմանյան ուղևորությունները
Բելառուսի իշխանությունները քննարկում են զինվորական ծառայություն չանցած անձանց
պետական ծառայության ընդունելու եւ արտասահման ուղեւորվելու սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կարող են վերաբերել այն
քաղաքացիներին, ովքեր չեն անցել զինվորական ծառայություն անօրինական հիմքերով։
«Քննարկվում է նաեւ Բելառուսի Հանրապետությունից քաղաքացիների դուրս գալու ժամանակավոր սահմանափակման մասին որոշում ընդունելու հարցը, եթե նրանք չեն ներկայացել զինակոչին»,- նշել են գերատեսչությունում։