Նոր մակարդակի է բարձրացվում կադրային քաղաքականությունը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մերժում այն, ինչ արվել է նախկինների կողմից, սակայն հիմա արդեն նոր մակարդակի է բարձրացվում կադրային քաղաքականությունը, և ի հայտ են բերվել նոր սերնդի դեսպաններ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա բացատրեց, որ խոսքը այն դիվանագետների մասին է, որոնք իրենց կուտակած փորձը հասցրել են այն մակարդակի, որ արդեն կարող են հաղթահարել այդ սահմանն ու նշանակվել դեսպանի պաշտոնում։
Մնացականյանն ասաց, որ կան նաև այն չափորոշիչները, որոնք թույլ են տալիս աշխատանքի ընդունել արդեն փորձառու երիտասարդների։