Հայաստանի շախմատի կանանց հավաքականն աշխարհի առաջնության 2-րդ տուրում պարտվեց ռուսներին
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին:
Կես միավոր մեր հավաքականի կազմում վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, որը մրցում էր Վալենտինա Գունինայի հետ:
Մեր մյուս շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, զիջել են համապատասխանաբար Կատերինա Լահնոյին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Օլգա Գիրյային:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր շախմատիստուհիները 4-0 հաշվով հաղթել էին Եգիպտոսի հավաքականին: Երկրորդ տուրի մյուս պարտիաներն ավարտվել են հետևյալ արդյունքներով՝ Եգիպտոս-Ուկրաինա` 0-4, Հունգարիա-ԱՄՆ` 1-3, Չինաստան-Վրաստան` 2,5-1,5 և Ղազախստան-Հնդկաստան` 2-2: