Մարդիկ նստած շարիկ գլորեն, մենք էլ ասենք՝ գործազրկության հարցը լուծեցի՞նք. Հովակիմյանը՝ աշխատատեղերի կրճատման մասին (տեսանյութ)
Երբ ասում են՝ պետական համակարգում 10 հազար քաղաքացի մնալու է գործազուրկ, խոսքը պորտաբույծների մասին է. կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Shantnews.am-ի հարցին, թե ինչ հետևանքներ կարող է բերել մի շարք ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի ու հիմնադրամների փակումը, Հովակիմյանը ասել է հետևյալը.
«Ժամանակին պետական կառավարման համակարգին կից ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, որոնց նպատակը վերնախավում գտնվող այս կամ այն անձին աշխատանքով ապահովելն է եղել: Ստեղծվել են կառույցներ, որոնք ՕԳԳ չեն ունեցել, կրկնել են այս կամ այն նախարարության գործառույթները, ժամավաճառությամբ են զբաղվել, տեսական ծրագրեր են գրել, որոնք երբեք չեն իրագործվել»:
Այս եղանակով աշխատատեղերի խնդիր լուծելը Հովակիմյանը ճիշտ չի համարում: Նշում է.
«Եթե մեր խնդիրը պորտաբույծներ պահելն է նրա համար, որ աշխատատեղ լինի, որ ասենք՝ մարդն աշխատանք ունի, դե, եկեք, ինչքան ՀՀ քաղաքացի կա, ընդունեն պետական աշխատանքի, մարդիկ ոչինչ չանեն, ինչ-որ տեղ նստած շարիկ գլորեն, մենք էլ ասենք` գործազրկության հարցը լուծեցինք: Պետական կառավարման համակարգում մարդիկ պետք է գործ անեն»:
10 հազար կրճատումը ոչ թե նախարարությունների օպտիմալացման արդյունքում է լինելու, այլ պետական կառույցներին կից այդ հիմնադրամների:
Մանրամասները` տեսանյութում: