Մոլորակը փրկելու համար աստղակերպերի պայթեցումը շատ ավելի վտանգավոր է, քան թվում է. գիտնականներ
Ջոն Հոփքինսի համալսարանի մեխանիկական ինժեներիայի ֆակուլտետի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հանուն մոլորակի փրկության աստղակերպերը պայթեցները շատ ավելի բարդ է, քանի նախկինում թվում էր, հայտնում է Independent-ը:
Փորձագետները քանիցս զգուշացրել են, որ պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպերի հետ Երկրի ճակատագրական բախման սպառնալիքը սոսկ ժամանակի հարց է: Սակայն որոշ ֆիլմերում առաջարկվում է հերոսներին տիեզերք ուղարկելու բարձր տեխնիկական մեթոդների օգտագործում:
Այդուհանդերձ, իրական կյանքում այդ պոտենցիալ վտանգավոր աստղակերպերի պայթեցումը շատ ավելի խնդրահարույց է:
Վերջին հետազոտությունների համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողներին, որոնք ստեղծել են այդ երկնային մարմինների հետ Երկրի բախման սիմուլյացիան, հայտնի են դարձել ճակատագրական բախման հավանական սցենարները եւ աստղակերպերի ոչնչացման միջոցները:
«Նախկինում մեզ թվում էր, թե օբյեկտը որքան չափերով մեծ է, այնքան հեշտ է այն կործանել, քանի որ խոշոր օբյեկտներում ճեղքերի առկայության հավանականությունն ավելի մեծ է: Այդուհանդերձ, մեր հետազոտությունները ցույց են տվել, որ աստղակերպերն ավելի ամուր են, քան մեզ թվում էր, եւ դրանց ոչնչացման համար շատ ավելի մեծ էներգիա է անհրաժեշտ»,- ասել է հետազոտության հեղինակ Չարլզ Էլ Միրը:
Պարբերականը նշում է, որ ի տարբերություն նախորդ հետազոտությունների, որոնց ժամանակ վերաստեղծում էին օբյեկտների համակարգչային մոդելները եւ հաշվարկում դրանց ջերմաստիճանն ու բախման դեպքում փխրունության աստիճանը, նոր հետազոտության մեջ հիմնական շեշտադրումը կատարված է փոքր մասշտաբի ավելի դետալացված պրոցեսների վրա՝ մանրամասնորեն հաշվարկելով պոտենցիալ բախման հետագիծն ու սցենարները:
Ըստ Էլ Մուրի՝ հիմնական խնդիրն այն է, թե որքան էներգիա կպահանջվի աստղակերպի ոչնչացման համար:
Գիտնականները հայտնաբերել են, որ ավելի փոքր չափի ներգործության դեպքում ամբողջ աստղակերպը ծածկվում է ճեղքերով: Արդյունքում աստղակերւպի մի մասը կմասնատվի ավազի տեսքով, դրա մակերեւույթին խառնարան թողնելով:
Սակայն երբ նրանք հաշվարկել են ձգողականության ա