Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանք»
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանք» կուսակցություն: Այդ մասին «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստից հետո, որին ներկա էր նաև Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով՝Ղարիբաշվիլին կուսակցությունում կզբաղեցնի «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 24-ը:
Նշենք, որ հենց Իրակլի Ղարիբաշվիլին է ստորագրել 2014 թվականի հունիսի 27-ին Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը: