Աշխարհահռչակ բուհերում ուսման վարձը վճարում են ըստ կիսամյակների, բայց այնտեղ սոցիալական վիճակն այլ է. Վահե Էնֆիաջյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, արձագանքելով ուսման վարձավճարների համակարգի բարելավման նախագծի քննարկումներին, նշեց, որ խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությանն այնքան էլ չառնչվող հարցեր հնչեցին, բայց կրթության մասով հետաքրքիր մոտեցումներ և առաջարկներ կային:
«Նախաձեռնությունը չափազանց կարևոր է, քանի որ մենք լավ գիտենք՝ ՀՀ-ում ինչպիսի տնտեսական և սոցիալական վիճակ է, աշխարհահռչակ տարբեր բուհերի մասին խոսվեց, հիմնականում կրթության համար ուսման վճարը տալիս են ըստ կիսամյակների, բայց այդ երկրներում սոցիալական վիճակն այլ է, ՀՀ-ում սա չափազանց կարևոր նախաձեռնություն է»,- ասաց նա: