Կարող է ուսանողն ասի՝ 10-10 դրամով 11 ամիս վարձը կվճարեմ, 12-րդ ամսին՝ մնացածը. Էդգար Առաքելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը բուհական վարձավճարի համակարգի կատարելագործման նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց՝ ցանկացած օրենք, որ ինչ-որ խնդիր է կարգավորում, պետք է կարգավորի առավելագույնս հստակ:
«Մենք այստեղ դրել ենք, որ կարող է ուսանողը վճարումներն իրականացնել՝ ըստ կիսամյակների և ըստ ամիսների, ինչը թույլ է տալիս նորից հայեցողական մոտեցում ունենալ թե՛ բուհերի կողմից, թե՛ ուսանողների: Չեք բացառում չէ՞, որ որևէ բուհ վերցնի և յուրովի մեկնաբանի, ասի՝ սեպտեմբերին պետք է բերեք 20 տոկոսը, հետո մնացածը, կամ որևէ ուսանող ասի՝ կարող եմ 10-10 դրամով բերել 11 ամիս, 12-րդ ամսին նոր պապան Ռուսաստանից գումարը փոխանցի, ես էլ բերեմ, ձեզ տամ»,- ասաց նա:
Առաքելյանը նշեց, որ լրացուցիչ ճշգրտում է պետք, որ ունենան հայեցողական մոտեցման բացառում: