Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպա լիգայի` «Զենիթ»-«Վիլյառեալ» հանդիպման տեսուչ
Մարտի 7-ին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ «Զենիթ» (Ռուսաստան)-«Վիլյառեալ» (Իսպանիա) հանդիպումը:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: