Ջերմուկում ձյան շերտն ընկել է բակում կայանած «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի վրա. վարորդը հոսպիտալացվել է
Մարտի 4-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 7 շենքի տանիքից ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած «ՈՒԱԶ-452» մակնիշի (վարորդ՝ Ա. Ն.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Ջերմուկի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: