Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ. Արտավազդ Սահակյանը՝ Ռուբեն Հախվերդյանին
Հայ ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի կարծիքով՝ հայ գիտակից հասարակությանը ցնցած հարցազրույցը տալիս երիգչ Ռուբեն Հախվերդյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
Արտավազդ Սահակյանի Facebook-ի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Խորապես հիասթափվեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից, որի ընթացքում երկուստեք վիրավորում էին մեր ժողովրդի ամենահերոսական հատվածին: Ռուբեն ‘մի փորձիր համոզել, որ իբր խոսում էիր միայն ղարաբաղցի ղեկավարների մասին, որոնց բարեհաճությունից, ինչպես եւ Վանոյից ու Լեվոնից, անընդհատ օգտվել, հետո հայհոյել ես ։ Դու գիտես դա ինչպես է կոչվում։ Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ, հպարտություն կոչվող նավդ խորտակվում է Համլետյան ճահճածոցում։
Դու ուզում ես Երեւանը մաքրել նրանցից, ովքեր 1918 Սարդարապատում փրկեցին հայությանը՝ Շուշվա գունդը միակ կանոնավոր զորամասն էր այնտեղ։ Դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ էլ հարբած հարցազրույց մի տու, գիտես, որ գիտեմ»։