Կաշառք ստանալիս ոստիկանները բռնել են Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյային. նա ձերբակալվել է
Երեկ՝ մարտի 3-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին բռնել են Վանաձոր քաղաքի բնակիչ Նվեր Օհանյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ն. Օհանյանն աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Նա քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել է 170 հազար դրամ։
Գումարը ստանալու պահին ոստիկանները նրան բռնել են և տեղափոխել Բազումի ոստիկանություն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի և 312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ն. Օհանյանը ձերբակալվել է։