Ալժիրում վերսկսվել են բողոքի ակցիաներն ընդդեմ գործող նախագահի
Ալժիրի մայրաքաղաքում վերսկսվել են ցույցերն ընդդեմ գործող նախագահ, 81-ամյա Աբդել Ազիզ Բուտեֆլիկայի, որը ցանկություն է հայտնել մասնակցել ընտրություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են, որոնք հավաքվել են Սահմանադրական խորհրդի շենքից ոչ հեռու: Սպասվում է Բուտեֆլիկայի այցն այնտեղ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալժիրում ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ տուժել է 183 մարդ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությանը։