Շրջանառվող նախագիծը միատեսակ սուբսիդավորում է տրամադրելու բոլոր ուսանողներին. ԿԳ փոխնախարար
Նախագիծ է շրջանառվում, որը սուբսիդավորում է պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագիրը: Այս մասին ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի ժամանակ խոսել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
«Կառավարությունում շրջանառվող նախագիծը միատեսակ և միանման սուբսիդավորում է տրամադրելու բոլոր այն ուսանողներին, ովքեր կդիմեն բանկեր և կուզենան վարձավճարը վճարել վարկերի միջոցով: Այժմ այդ տոկոսը բավականին ցածր է: Շրջանառվող նախագծում նախատեսվում է ավելի մեծացնել այդ սուբսիդավորման տոկոսադրույքը, ուսանողների կողմից վերցված վարկերը պետության կողմից կսուբսիդավորվեն: Խոսքը 12 տոկոսի մասին է»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ, ի պատասխան, նշեց, որ ավելի ցածր տոկոսադրույքներով վարկերի անհրաժեշտություն կա: