Բրիտանիան հատկացրել է 14.5 մլն դոլար քիմիական զենքի դեմ պայքարի համար
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հատկացրել է լրացուցիչ 11 մլն ֆունտ ստերլինգ (14.5 մլն դոլար)՝ ուղղված քիմիական զենք կիրառելու սպառնալիքի դեմ պայքարին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով վարչության հաղորդագրությանը:
Վարչությունում հայտարարել են, որ այդ որոշումը կայացրել են Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի թունավորման տարելիցի նախօրեին:
«Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել աճող սպառնալիքներին հակազդելու համար, այդ պատճառով մենք հատկացրել ենք 11 մլն ֆունտ ստերլինգ երաշխավորելու, որ մեզ կհաջողվի իրականացնել այդ խնդիրը բարձր մակարդակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: