Դեցլի հայրը պատասխանել է ռեփերի այրու մեղադրանքներին
Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) հայրը՝ Ալեքսանդրը, պատասխանել է Յուլիա Տոլմացկու մեղադրանքներին և հայտարարել, որ որդու այրին իր դեմ է տրամադրում թոռանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Յուլիան սոցցանցում գրառում էր կատարել՝ ասելով, որ Դեցլի հայրն իրեն «պատերազմ է հայտարարել»: Նա նշել էր, որ Ալեքսանդր Տոլմացկին ցանկանում է խլել իրենից 13-ամյա որդուն և ամուսնու ստեղծագործությունների իրավունքը:
Ինչպես գրում է Woman.ru-ն, պրոդյուսերն իրադարձությունների իր տարբերակն է ներկայացրել: «Մեր մտքով երբեք նույնիսկ չի անցել Տոնիին խլել մորից… Սակայն նրան սկանդալ է պետք, նա թոռանը մեր դեմ է տրամադրում», - մեկնաբանել է պրոդյուսերը:
Աղբյուրը նշում է, որ Կիրիլ և Ալեքսանդր Տոլմացկիները չեն շփվել վերջին 18 տարվա ընթացքում: Երաժշտի հայրն ավելի ուշ ափսոսանք է հայտնել, որ այդպես էլ չի կարողացել կարգավորել հարաբերությունները որդու հետ:
Հիշեցնենք, որ երաժիշտը կյանքից հեռացել է փետրվարի 3-ին 35 տարեկան հասակում: