Եգիպտացի պատգամավորն օսկարակիր դերասան Ռամի Մալեկին մեղադրել երիտասարդների շրջանում այլասերում տարածելու մեջ
Հայտնի դերասան Ռամի Մալեկը, ով «Օսկար-2019»-ին պարգևատրվեց որպես տարվա լավագույն դերասան, մեղադրվել է Եգիպտոսի իրական արժեքների խեղաթյուրման մեջ: Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տեղի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ տեղական Al-Hadath-Alyoum հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նրա խոսքով՝ դերասանը ոչ ճիշտ կյանք է վարում:
«Այս մարդը ձգտում է բարոյապես վնասել մեր երիտասարդներին, և ես շատ էի զարմացել, երբ եգիպտական ԶԼՄ-ները սկսեցին ակտիվ տոնել նրա հաղթանակը»,- հայտարարել է պատգամավորը:
Նա նաև ասել է, որ դերասանի կերտած Ֆրեդի Մերկուրիի կերպարը շատ հեռու է նրա իրական կերպարից: Միևնույն ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ դերասանն այս դերով փորձ է արել գովազդել ոչ ավանդական կողմնորոշման գաղափարախոսությունը:
Նշենք, որ Ռամի Մալեկը եգիպտական ծագում ունի: