Պահպանողականները Brexit –ի վերաբերյալ պահանջներ են առաջադրել Մեյին
Կոշտ Brexit-ի կողմնակից Ջեյքոբ Ռիս-Մոգի գլխավորությամբ բրիտանացի եվրասկեպտիկ-պահպանողականները վարչապետ Թերեզա Մեյին մի շարք պայմաններ են առաջադրել՝ կապված Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։
Պայմանները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային և միասնական եվրոպական շուկային։
Առաջադրած պայմանները չկատարելու դեպքում պատգամավորները չեն աջակցի Brexit-ի հարցով վարչապետի առաջարկած համաձայնագրին։ Քվեարկությունը ծրագրված է մարտի 12-ին։