Ապրիլին մեծ էկրաններ կբարձրանա Queen խմբի և Ադամ Լամբերտի մասին պատմող ֆիլմը
Ամերիկացի երգիչ Ադամ Լամբերտը «Օսկար 2019» մրցանակաբաշխության ժամանակ ելույթից հետո անոնսել է Queen խմբի մսին պատմող ֆիլմը։ Ֆիլմում կցուցադրվի լեգենդար երաժիշտների հետ համագործակցությունը եւ դրվագներ, որոնք առաջ երբեք նրանց արվեստի երկրպագուները չեն տեսել։
Ֆիլմը, որը կցուցադրվի ապրիլի 9-ին՝ АВС հեռուստաընկերությամբ կոչվում է «Շոուն պետք է շարունակվի․ Queen-ի եւ Ադամ Լամբերտի պատմությունը» » (The Show Must Go On – The Queen + Adam Lambert Story)։ Ֆիլմի ցուցադրման մասին պատմել է երգիչն իր Twitter-ում։