Ինչպե՞ս է նախարարը «Շտապ օգնության» ուղղաթիռով փորձարկում պացիենտի տարհանումը Դիլիջանից (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութեր է հրատարակել ֆեյսբուքյան իր էջում, թե ինչպես են փորձարկում պացիենտի՝պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծառայության համար ուղղաթիռ է բերվում Մարսելից Հայաստան: «Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը (նախարարը լուսանկարն էր հրապարակել-խմբ.), որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս», - գրել էր նախարարը: