Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Հայաստան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Հայաստան երկօրյա պաշտոնական այցով։ Վրաստանի նախագահի աշխատակազմից հաստատել են այցը, սակայն նշել են, որ այցի կոնկրետ ժամկետները եւ մյուս դետալները դեռ հստակեցվում են։ Հայտնի է, սակայն, որ այցը պլանավորվում է մարտ ամսվա մեջ։ Նշենք, որ սա Զուրաբիշվիլու առաջին այցն է Հայաստան, որպես Վրաստանի նախագահ։ Հավելենք, որ ռեգիոնալ տուրնեն Վրաստանի նախագահը սկսել է Ադրբեջանից։