Լուկաշենկոն մտադիր է նախագահի պաշտոնում վեցերորդ անգամ առաջադրվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն մտադիր է նախագահի պաշտոնում վերընտրվել վեցերորդ անգամ: Այդ մասին տեղեկություն են տարածել ռուսական ԶԼՄ-ները:
«Ելնելով երկրի ներկայիս վիճակից և իմ նկատմամբ վերաբերմունքից` չեմ կարող նախագահական ընտրություններում չառաջադրել իմ թեկնածությունը»,- ասել է Լուկաշենկոն:
Միաժամանակ, Բելառուսի 65-ամյա նախագահը խոսել է նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ նրա` անհրաժեշտ է ամրապնդել գործադիր և դատական մարմինները:
Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականի հուլիսից: