ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ-ն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի, և ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը կնպաստի առևտրաշրջանառության մեծացմանը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի տեքստը:
Հնարավոր է, որ համաձայնագիրը խորհրդարանի կողմից վավերացվի արդեն հաջորդ երկուշաբթի օրվանից սկսվող հերթական նստաշրջանում: ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի, և այս համաձայնագրի վավերացումը կարող է իսկապես նպաստել առևտրաշրջանառության մեծացմանը:
Ափսոս, որ Հայաստանը Իրանի հետ կապող քիչ թե շատ տանելի ճանապարհ չունի, շատ բեռնատարների վարորդներ մեկ անգամ այդ ճանապարհով անցնելուց հետո հրաժարվում են նույն սխրանքը երկրորդ անգամ գործելուց»: