Կիևից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հաստատվել է կարմրուկ․ ԱՆ
Կիևից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հաստատվել է կարմրուկ։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը․
«PS 611 չվերթով Կիևից Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ
լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ.` ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․` ժամը 00:47-ին:
Տվյալ թռիչքի բոլոր ուղևորներին և ժամանման պահին օդանավակայանի սպասասրահում գտնվողներին հորդորում ենք պատվաստվել կարմրուկի դեմ, եթե չեն պատվաստվել կամ չունեն 2 դեղաչափ»: