Մայրաքաղաքի Արմենակյան-Գլինկա ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի
Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյանից Գլինկա) երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Հաղորդվում է, որ ճանապարհահատվածի ժամանակավոր փակումը պայմանավորված է արտաքին լուսավորության սարքավորումների հետ կապված տեխնիկական աշխատանքներով:
«Հարգելի համաքաղաքացիներ,
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: